Ամենայն հավանականությամբ, Վանաձորի Համայնքապետարանը որոշել է փակել Փամբակ գետը:
Վանաձորի միջով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում հող են լցնում և, օրինակ, բենզալցակայաններ, առևտրի հարթակներ կառուցում: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա:
Ինչու՞:
Ենթադրաբար, Վանաձորի համայնքապետարանում Փամբակ գետի փակման վերաբերյալ երկու հիմնավորում է շրջանառվում: Ըստ այդմ, համայնքապետարանի ղեկավարության մի մասը վստահ է, որ Փամբակն այնպես, ինչպես բլոգեր Արթուր Չախոյանը, սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը և ... ուժով պետք է վերջ տալ Փամբակի սադրանքներին:
Ըստ Վանաձորի համայնքապետարանում շրջանառվող երկրորդ վարկածի, վերջին 7 տարվա ընթացքում Փամբակ գետը վերածվել է «Օպելով համբալի», որի դեմ այնպես, ինչպես Երևանում, պայքարել է պետք:
Փամբակ գետի փակման այլ «ողջամիտ» հիմնավորումներ չկան:
Փաշինյան Նիկոլ (Nikol Pashinyan), ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, իսկ Դուք Փամբակ գետի փակման վերաբերյալ այլ ողջամիտ բացատրություն ունե՞ք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ